Թոմն ու Ջերրին դարձան 72 տարեկան

Թոմն ու Ջերրին դարձան 72 տարեկան

Հայտնի մուլտհերոսներ` կատու Թոմը և մուկ Ջերրին երկուշաբթի` փետրվարի 20-ին, դարձան 72 տարեկան:

«Թոմն ու Ջերրին» (Tom and Jerry) մուլտսերիալը ստեղծվել է 1940 թ. ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննի և Ջոզեֆ Բարբարայի կողմից: Մուլտֆիլմի 1-ին սերիան, որն էկրաններին է հայտնվել 1940 թ. փետրվարի 20-ին, սկզբում այլ կերպ էր անվանվում:

Թոմ կատուն առաջին անգամ հայտնվել է Ջասպեր անունով, և ոչ թե դա Թոմի ազգանունն է, ինչպես շատերն են կարծում: 

Ջերրին սկզբում հայտնի էր որպես պարզապես Մուկ կամ Ջինկս, որը անհաջողություններ է բերում:

Մուլտֆիլմի հիմնական սյուժեն հետևյալն է. կատուն, ճանապարհին ավերելով ամեն ինչ, անընդհատ վազում է մկան հետևից, թակարդներ է լարում նրա համար, բայց շատ հաճախ հենց ինքն է ընկնում իր իսկ լարած թակարդը:

Մուլտֆիլմի սերիաները ստեղծվում էին հոլիվուդյան MGM ստուդիայի կողմից 1940 թվից մինչև 1958 թվին ստուդիայի փակվելը: 

1961 թ. MGM-ն մուլտֆիլմի ստեղծման իրավունքը վաճառել է Rembrandt Films ստուդիային: Այս ստուդիան արտադրել է «Թոմ և Ջերրիի» 13 սերիա, որոնք, սակայն, քննադատների կողմից ճանաչվել են վատագույնը մուլտֆիլմի ողջ պատմության մեջ:

1963 թ. մուլտֆիլմի արտադրությունը դարձյալ վերադարձավ Հոլիվուդ` Chuck Jones' Sib-Tower 12 Productions ստուդիա, մինչև 1967 թ.:

MGM-ի արտադրած սերիաները MGM (1940-1958 թթ.) ճանաչվել են որպես ամենահաջողվածը և արժանացել են Օսկարի 7 մրցանակների,- տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:

0 Response to "Թոմն ու Ջերրին դարձան 72 տարեկան"

Отправить комментарий

powered by Blogger | WordPress by Newwpthemes