Մոլդովայում բժիշկը հիվանդներից մեկ տոննա բանջարեղեն է գողացել
Մոլդովայի հոգեբուժական հիվանդանոցներից մեկում ձերբակալվել է հիվանդներից մոտ մեկ տոննա բանջարեղեն գողացած մի բժիշկ:
Ինչպես հայտնում է РБК-ն, օպերատիվ հետաքննության արդյունքում փետրվարին բացահայտվել է հոգեբուժական հիվանդանոցի որոշ անդամների
հանցավոր գործունեությունը, ովքեր, չարաշահելով իրենց ծառայողական դիրքը, անօրինական կերպով յուրացրել են հիվանդների համար նախատեսված սննդամթերքը:
Հիվանդանոցի պահեստում նպարեղենի ցուցակագրման ժամանակ հայտնաբերվել է 850 դոլարի մթերքի բացակայություն:
Եթե հոգեբուժարանի բժշկի մեղքը բանջարեղենի գողության մեջ ապացուցվի, ապա նա կտուգանվի կամ էլ կենթարկվի ազատազրկման 2-ից 6 տարի ժամկետով:
0 Response to "Մոլդովայում բժիշկը հիվանդներից մեկ տոննա բանջարեղեն է գողացել"
Отправить комментарий