«Սիմփսոնները» նոր ռեկորդ են սահամանել

«Սիմփսոնները» նոր ռեկորդ են սահամանել

Ամերիկյան «Սիմփսոնները» (The Simpsons) մուլտսերիալը նոր ռեկորդ է սահմանել. կիրակի Fox հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է մուլտֆիլմի 500-րդ մասը: 

Ինչպես հաղորդում է BBC-ն, At Long Last Leave վերնագրով մասում Սիփսոններին վտարում են անտեղի կատակների և անբարոյական վարքի համար, և նրանք ստիպված են լինում տեղափոխվել անօթևանների ճամբար, որտեղ, ինչպես և ավելի վաղ խոստացվել էր, նրանք հանդիպում են WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ: 

Բարթ Սիմփսոնի «Ինչպե՞ս ես» հարցին Ասանժը պատասխանել է. «Դա իմ անձնական ինֆորմացիան է, և դու իրավունք չունես իմանալ դրա մասին»: 

Այնուհետև Ասանժը հրավիրել է իր նոր հարևաններին և հյուրերին միասին ֆիլմ դիտելու այն մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի օդուժը Աֆղանստանում հարսանիք ռմբակոծել: 

Սերիան ավարտվում է նրանով, որ Սփրինգֆիլդի բնակիչները մեկը մյուսի հետևից տեղափոխվում են Սիմփսոններին մոտ. նրանց հետ ավելի ուրախ է: Արդյունքում քաղաքն ամբողջությամբ տեղափոխվում է: 

Ամենաերկար սերիալի 23-րդ եթերաշրջանի ցուցադրությունը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին: 

0 Response to "«Սիմփսոնները» նոր ռեկորդ են սահամանել"

Отправить комментарий

powered by Blogger | WordPress by Newwpthemes